Loading...

Articles

Հաագայի «Դեսպանատան փառատոնին» Հայաստանը ևս մասնակցելու է

18:50, Wednesday, 17 July, 2019
Հաագայի «Դեսպանատան փառատոնին» Հայաստանը ևս մասնակցելու է
    
    

    

Համաշխարհային մշակույթի ալիքը` «Դեսպանատան փառատոնի» շրջանակում երկու օր կթևածի Հաագայում: Այն անցկացվելու է արդեն 7-րդ անգամ, այս տարվա սեպտեմբերի 6-ին` շաբաթ, և սեպտեմբերի 7-ի կիրակի օրերին, գեղատեսիլ Լանգ Վորհաութում (Lange Voorhout): Փառատոնը նշանակալի դարձավ 2018 թվականից, երբ ավելի քան 60 դեսպանատներ միացան մշակութային այս տոնին եւ իրենց երկրների փորձով ու ավանդույթով կիսվեցին ներկա բոլոր հյուրերին ու այցելուներին:

Մշակույթների փառատոնում ներկայացվելու են փոփ, ջազ, ժողովրդական եւ դասական երաժշտություն, խոհանոցի հարուստ ուտեստներ, թատրոն, գրականություն, նորարարական արվեստ: Մի խոսքով բոլոր ներկա գտնվողները մշակույթի ուսումնասիրության միջոցով կօգտվեն տարբեր, անվճար ծրագրերից, այն հետաքրքիր կլինի բոլոր տարիքային խմբերի մասնակիցներին: Երկու օր զբոսնելով Lange Voorhout-ի ծառապատ այգու երկայնքով ու շրջագայելով տարբեր երկրների տաղավարներով մասնակիցները կծանոթանան աշխարհի տարբեր անկյուններում արարված գեղեցիկի և մարդկայինի ներդաշնակությանը:

Ի թիվս այլ երկրների, փառատոնին իր ներկայությունն է ապահովվելու Հայաստանը: «Դեսպանատան փառատոնին» մեր դեսպանության կազմակերպությամբ ներկայացվելու են Հայաստանի մշակույթն ու խոհանոցը, ձեռագործ աշխատանքները, հուշանվերներ, մետաքսե վզկապեր, խեցեղեն, լեռնային բուսաթեյ, հայկական տարբեր տեսակի ապրանքանմուշներ:

Խոհարարական մասում հայկական կողմը իր այցելուներին մատուցել, ներկայացնելու է հայտնի հայկական խորոված ու այլ ուտեստներ` ավանդական լավաշով, հայկական քաղցրավենիք եւ չոր միրգ:
     Հայ երգն ու պարը ներկայացնելու են Հաագայի «Աբովյան» մշակութային միության սաները:
     «Դեսպանատան փառատոնում» հայկական տաղավարը նույնպես կազմ ու պատրաստ ընդունելու և ողջունելու է բոլոր այցելուներին, նրանց հետ կիսելու է զարմանահրաշ հայկական մշակույթի ու խոհանոցի նմուշներով` ` անկրկնելի պահեր պարգևելով բոլորին:
     Nid.oragir

Փառատոնի մասին` դեսպանության էջում
     https://www.facebook.com/events/338480427084737/


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2302 | 0 | 0
Facebook