Loading...

Articles

Քարափից վիհերի խորքն անտակ մռայլ է

00:41, Wednesday, 17 July, 2019
Քարափից վիհերի խորքն անտակ մռայլ է

Քարափից վիհերի խորքն անտակ մռայլ է,
     Չնչին մարդ, ձեռնարձակ սատանան քեզանից շռայլ է,
     Քոռը փուչ անելով երկիրս վատնում ես շներին,
     Տվածդ մի բան չի, տարածդ իմ հույսն է՝ ձմեռվա բքերին։

Էս ցուրտը, որ կոխեց տապ ամռան միջոցին,
     Գետնաքարշ, փուք տալով ո՞նց շիջեմ էս բորբոք փչոցին,
     Սեպաձև բարձունքից կատարդ անմոտ է, թե ասեմ,
     Գերանդիդ սրել ես, որ մահվան քո հունձը միամիտ ե՞ս կասեմ։

Ձեռնասուն քանի՞սն են ազնվացել անլկամ,
     Տնաշեն, տղմուտում մոլոշը վարդի տեղ ես կտամ,
     Թաթդ՝ ամպոտ, քիթդ՝ ցից, պատճենել՝ սրբերին,
     Բա ո՞նց ես տեղ տվել իմ ցավին անտեղյալ լրբերին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3322 | 0 | 0
Facebook