Loading...

Articles

Կեղծում ես Ա-ին Մաթեմատիկական մոդելավորում, հատկապես բանասերների համար

00:39, Wednesday, 17 July, 2019
Կեղծում ես Ա-ին Մաթեմատիկական մոդելավորում, հատկապես բանասերների համար
    
    

Ձախորդ օրերդ չեն նվազելու
     Ու չեն անցնելու էն գարնան մըտին,
     Խանդութի սիրուց չես նվաղելու,
     Ամուլ կխոկաս գիշերվա մթին։

Քո բախտախաղում ագռավը կին է,
     Ում կռավոցին թլոլը Սասմա
     Կասի, պատումն այս որքան որ հին է,
     Նույնչափ հինկեկ են սնգույր* ու սուրմա։

Փոշին շպարից ո՞նց չես տարբերում,
     Եթե կեղծում ես քո Աստծուն ներհակ,
     Կուչ բերած ծիծդ չես տարուբերում,
     Արցունքիդ ցողը կարծում ես իստակ։

*սնգուրել նաև կեղծել է նշանակում

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3094 | 0 | 0
Facebook