Loading...

Articles

Նիդերլանդների կիրակնօրյա հայկական դպրոցներում ամառային արձակուրդներ են

15:34, Saturday, 13 July, 2019
Նիդերլանդների կիրակնօրյա հայկական դպրոցներում ամառային արձակուրդներ են

Նիդերլանդների կիրակնօրյա հայկական դպրոցներում ամառային արձակուրդներ են


    
Նիդերլանդների հայ համայնքների կիրակնօրյա դպրոցներում հիմնականում ավարտվել են տարևերջյան դասերը և մեկնարկելու են ամառային արձակուրդները: ՈՒսումնական տարին վերջինը փակողների թվում են Ամստերդամի և Հաագայի հայկական դպրոցները: Եթե անցած կիրակի, հուլիսի 7-ին, Սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի 150-ից ավելի անձնակազմը` աշակերտներ, ծնողներ, մանկավարժներ, եկեղեցու անդամներ, հյուրեր, արդեն հինգերորդ անգամ բացօդյա հանդուպում-հավաք էին կազմակերպել, ապա Հաագայի Աբովյան մշակութային միության սաների նմանօրինակ միջոցառումը կայանալու է հաջորդ կիրակի` հուլիսի 14-ին ժամը 16-ին: Աբովյանցիներն այդ օրը կանդրադառնան 2018–2019 ուսումնական տարվա աշխատանքներին, կունենան ազատ բեմի հնարավորություն` երգ, պար, աշխույժ երաժշտություն։ Միջոցառումից հետո Աբովյան միության կենտրոնը փակ կլինի 2019 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 24-ը, իսկ սբ. Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի հերթական` նոր ուսումնական տարվա դասերը կսկսեն սեպտեմբերի 8-ին: Հավելենք, որ Սբ. Գրիգոր Նարեկացի հիմնադրամի սաների կատարած մյուս լավ գործերի ու նախաձեռնությունների մասին շուտով ավելի մանրամասը տեղյակ կպահի www.narekatsi.nl կայքը:

    

    

    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1890 | 0 | 0
Facebook