Loading...

Articles

Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելն անբարոյականություն է

03:07, Thursday, 11 July, 2019
Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելն անբարոյականություն է

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ապրիլյան պատերազմը քաղաքական նպատակներով շահարկելն անբարոյականություն է:

Անդրանիկ Քոչարյանի «ֆեյք» հանձնաժողովը պարզվում է ուզում է Արցախից սպաներ կանչի ԱԺ ու հարցաքննի:
     Էդ ի՞նչ պիտի պարզի այդ հանձնաժողովը, ի՞նչը չի կարող պարզել ասենք ԱԱԾ-ն, զարմանալի է:
     Պարզից էլ պարզ է, որ սա Փաշինյանի հերթական շոուն է մարդկանց աչքերում իրենց գահավիժող վարկանիշը փրկելու և «պայմանավորված պատերազմի» հիվանդ երևակայական և աբսուրդային թեզը զարգացնելու փորձ:
     Ի՞նչի և ում համար Արցախի մարտական դիրքում կանգնած սպան պետք է դիրքը թողնի ու գա Երևան թողնելով նաև իր ծառայությունը:
     Զինվորական պատվի նման նսեմացում մեր պատմությունը չի տեսել և հույսով եմ էլ չի տեսնի:
     Վառոդի հոտը չզգացած, Արցախի տեղը չիմացող մի քանի նորահայտ խորհրդարանական էլ պիտի հարց տան Արցախի սպաներին, նրանց կտրելով ծառայությունից»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1859 | 0 | 0
Facebook