Loading...

Articles

Կինը նստել է գիշերվա գոգին

01:19, Wednesday, 10 July, 2019
Կինը նստել է գիշերվա գոգին
     Կինը նստել է գիշերվա գոգին
     Եվ ինձ ասում է ծունկդ չարյունես,
     Անկյանք լուսինն է մութի անհոգին,
     Դու էլ նրա պես թռթռոց չունես։
     Քո հովվաշունն իր աստեղահաչին,
     Հայացքդ է մաժում քեզնից վտարված,
     Խազագրելով վախերդ ավազին,
     Որպես զղջումի աղի հավելված։
     Անկարությունդ օդում է ծվար
     Եվ դու էլ նրա անցյալն ես տեսնում,
     Միահարթ հղկես, կիսես հավասար,
     Էդ մգլոտ սիրտդ ոչ մեկ չի տենչում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3323 | 0 | 0
Facebook