Loading...

Articles

Անդրադարձ Մովսես Խորենացու լրիվ հիմնազուրկ ու մեր ազգին նսեմացնող մի պնդմանը

12:55, Monday, 08 July, 2019
Անդրադարձ Մովսես Խորենացու լրիվ հիմնազուրկ ու մեր ազգին նսեմացնող մի պնդմանը

Ըստ Մովսես Խորենացու՝ մինչև Արտաշես թագավորը (այսինքն մինչև մ.թ.ա. երրորդ դարի սկիզբը) հայերը գրեթե կիսավայրենի, թալանչի ժողովուրդ են եղել, և Արտաշեսի շնորհիվ է, որ նրանք քաղաքակիրթ են դարձել: Ահա թե ինչ է նա գրում իր պատմության ԾԹ գլխում.

«…նրանք մեծամեծ արհեստներից և գիտություններից զուրկ էին մնացել, ավելի կողոպուտների ու ասպատակությունների էին հետևում, իսկ այնպիսի գիտությունների կա՛մ անփույթ էին, կա՛մ ձեռնահաս չէին, ինչպես շաբաթներ, ամիսներ, տարվա շրջաններ (սահմանելը), նրանք այդպիսի բաներ չգիտեին, գործ էին ածում ուրիշ ազգերինը: Նույնպես և չկար նավագնացություն մեր երկրի ծովակների վրա, ոչ էլ ճանապարհորդություն գետերով (մինչդեռ հույն պատմագիր Քսենոֆոնը Տիգրիսով նավարկել մասին գրել է), ոչ ձկնորսության գործիքներ, նույնիսկ երկրագործությունն ամեն տեղ տարածված չէր, այլ քիչ տեղերում. նրանք հյուսիսային ազգերի նման ապրում էին հում մսով (համոզված եմ, հատկապես հում միս ուտելու վերաբերյալ սուտը նա քաղել է ինչ-որ մի հույնից, որովհետև նրանք են մեզ բարբարոս համարել) և սրա նման բաներով: Այս բոլորը սահմանվեցին Արտաշեսի ժամանակ»:

Մ.թ.ա. 5-րդ դարում, այսինքն Արտաշեսից 200 տարի առաջ, Հայաստանով ընդամենը անցած հույն պատմագիր Քսենոֆոնը շատ ավելի լավ է իմացել Հայաստանն ու ճանաչել հայ ժողովրդին, քան Խորենացին, ու նրա հաղորդած տեղեկությունները վկայում են, որ Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է եղել, որ հայերի տները լեցուն են եղել գյուղմթերքներով (ցորեն, գարի, գարեջուր, գինիներ, մրգեր), որ հայերը Տիգրիս գետով նավարկել են ու հասել մինչև Միջագետք, ՔսենոՖոնի «Անաբասիս» -ում ոչ մի ակնարկ անգամ չկա, թե հայերը հում մսով են ապրել:

Զարմանալի է, որ մեր ազգին ավելի շատ նսեմացնող նրա` հիմնականում հեքիաթներով լցված, անհամար սուտ ու սխալ տեղեկություններ պարունակող, հրեամոլությամբ ու հունամոլությամբ ներծծված «Հայոց պատմություն» -ը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի դասագիրքը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4124 | 0 | 0
Facebook