Loading...

Articles

Ռոբերտ անվան ծագման մասին, ու Ռոբերտների բնութագիրը

15:04, Saturday, 06 July, 2019
Ռոբերտ անվան ծագման մասին, ու Ռոբերտների բնութագիրը

Ռոբերտ անունը գոյացել է գերմաներեն «hrod» և «berht» բառերի կապակցումից, որոնցից առաջինը նշանակում է «փառք», իսկ երկրորդը՝ «փայլուն, շողշողուն»:

Ռոբերտների հմայիլ գույնը սպիտակն է, բույսը՝ սպիտակ քաջվարդը, քարը՝ շափյուղան:

Նրանց կարգախոսն է՝ «Ո՛չ մի արկածախնդրություն»:

Ռոբերտ անունը անգլալեզու երկրներում ամենատարածված անուններից մեկն է: Այս անունը կրել են մի քանի թագավորներ:

Քանի որ Ռոբերտները հավասարակշռված ու նաև ինքնանփոփ անձնավորություններ են, այդ իսկ պատճառով մանուկ հասակից սկսում են իրենց տարիքից մեծ թվալ: Ռուբերտներին բնորոշ են բնավորության այնպիսի գծերը, ինչպիսիք են կենտրոնացվածությունը և նպատակասլացությունը: Նրանք կարողանում են պաշտպանել և՛ իրենց անձը, և՛ իրենց շահերը: Նրանք միշտ աշխատում են հասկանալ ծագած կոնֆլիկտի էությունը և հնարավոր է, որ նաև ընդունեն ընդդիմախոսի կարծիքը: Նրանք ինչի ձեռնամուխ են լինում, աշխատում են այն հիմնավոր ու առանց ավելորդ շտապողականության անել:

Ընտանեկան կյանքին նրանք լրջորեն են վերաբերվում, և այդ իսկ պատճառով աշխատում են իրենց զգացմունքը միայն մեկ կնոջ վերապահել:

Չափավոր խանդոտ են, բայց սիրելի կնոջ դավաճանությունը նրանց համար կարող է ծանր հարված լինել: Չնայած դրան, նրանք պատրաստ են նրան ներել: Լինելով հավասարակշռված ու հանգիստ, հաճախ համակրանքով են վերաբերվում արկածախնդիրներին:

Այս անունն այն կրող անձնավորության էությանը տալիս է հաճելի, հրապուրիչ, բայց մակերեսային բնույթ: Ռուբենները խելացի են, բայց կամակոր, որի պատճառով էլ դժվարությամբ են աշխատանքի տրվում ու աշխատանքի մեջ խորամուխ չեն լինում:

Ռոբերտները լավ հիշողություն և մերվելու գերազանց շնորհ ունեն: Նրանք, սակայն, ավելի շատ գործի մարդ են, և իրական գիտելիքներ ձեռք բերելու հակում չունեն: Նրանք մարդկանց այն տեսակն են, որոնք իրենց համարում են տվյալ օրվա հնարավորություններից ու տվյալ օրը ծնունդ առած մտքերից օգտվելու հակում ունեցողներ:

Նրանք հետաքրքրվում են արվեստի գործերով, բայց ավելի շատ փող և փողի պարգևած բավականնությունները, հաճույքներն են սիրում: Նրանք ամբարտավանության աստիճան մեծամիտ են և շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին:

«Բոբ» և «Ռոբին» անունները անգլախոս երկրներում Ռոբերտի կրճատ, փաղաքշական ձևերն են:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
11139 | 0 | 0
Facebook