Loading...

Articles

Պարսիկ շահնշահը հույն կայսրից հանդուրժողական է եղել

16:07, Friday, 05 July, 2019
Պարսիկ շահնշահը հույն կայսրից հանդուրժողական է եղել

Բյուզանդիայի Հուստինիանոս 1-ին (527 - 565) կայսրը ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրությունը, և իր նպատակին հասնելու համար սերտորեն դաշնակցել է հունական եկեղեցու հետ, որը պիտի նրան օգներ կայսրությունում կրոնական միօրինակություն հաստատել: Ինչ հավատ ու դավանանք ուներ կայսրը, նույնը պարտավոր էին ունենալ նրա բոլոր հպատակները: Այս նպատակին հասնելու համար կայսրն ու հույն եկեղեցին միջոցների մեջ խտրություն չէին դնում: Հուստինիանոսը եկեղեցուն հանձնարարել էր հույների հետ ձուլել կայսրության կազմում գտնվող բոլոր ազգերին: Ուղղափառության մեջ այս մոլեռանդ տիրակալն ուղղափառ էր ոչ միայն համոզմունքով, այլև քաղաքական անհրաժեշտության թելադրանքով: Դեռ նոր գահ բարձրացած՝ նա դաժանորեն սկսեց հալածել հին աստվածներին դեռևս հավատարիմ մնացածներին՝ ծանր պատիժներով հարկադրելով նրանց կա՛մ քրիստոնյա մկրտվել, կա՛մ հեռանալ ուրիշ երկրներ: Աթենքում դեռ գոյատևող պլատոնական ճեմարանը, որտեղ ուսուցանում էին փիլիսոփայություն, աստղաբաշխություն և իրավագիտություն, Հուստինիանոսի հրամանով փակվեց, հարքունիս գրավվեց այդ բարձրագույն դպրոցի գույքն ու հարստությունը: Ճեմարանի դասախոսներից յոթը չկամեցան քրիստոնյա մկրտվելով իրենց հայրենիքում մնալու իրավունք ստանալ և իրենց հեթանոսական ազատությունը պահպանելու համար փախան Պարսկաստան: Պարսից շահնշահ Խոսրով 1-ին Անուշիրվանը (գահակալել է 531 – 579 թթ., ի դեպ, «խոսրով» նշանակում է «բարի համբավ ունեցող», իսկ «անուշիրվան» նշանակում է «հոգով անմահ») ոչ միայն հյուրընկալում է նրանց, այլև 531 թվականին Հուստինիանոսի հետ կնքած հաշտության պայմանագրում հատուկ պայման է առաջադրում այն, որ եթե այդ յոթ հեթանոս իմաստասերները կամենան իրենց հայրենիք վերադառնալ, այնտեղ նրանց չեն հալածելու և նրանք խղճի կատարյալ ազատություն են վայելելու:
    
     Նկարում՝ Խոսրով Անուշիրվանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3858 | 0 | 0
Facebook