Loading...

Articles

Քո չիմացածը ուրիշին չտաս

11:02, Friday, 05 July, 2019
Քո չիմացածը ուրիշին չտաս
     Քո չիմացածը ուրիշին չտաս,
     Հակասական է ընթացքը մտքիդ,
     Խեղճ ու կրակին թե որ չգթաս,
     Միայն աղեքը կերևան աչքիդ։
     Ով ո՞նց խզարեց, ի՞նչ հալավ հագավ,
     Խելքի ձեղունին ի՞նչ տախտակ քաշեց,
     Քո ժամանակի կառքից ուշացա՞վ,
     Թե՞ ծակ ուղեղդ մի հանգի տաշեց։
     Թե համոզված ես, հավատս ո՞րն է,
     Պատմուճան հո՞ չի՝ մերկանքդ ծածկես,
     Մեկի բաժինքը էն ծռված կորն է,
     Մեկին չես սիրում, թե որ ծանակես։
     Քո գոյությունը դե՞ռ քարշ ես տալիս,
     Բա Աստված մեղք չի, տես, ոնց է լալիս,
     Գիտե՞ս, կաթիլքն էլ քարը կծակի,
     Թլոլին թողածը թուրը կեծակի։
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2103 | 0 | 0
Facebook
COMMENT.am