Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Կարևորագույն խնդիրը բարոյականության հաստատումն է

13:50, Sunday, 14 July, 2019
Կարևորագույն խնդիրը բարոյականության հաստատումն է

Մենք, ազգովի հասել ենք բարոյալքման այնպիսի աստիճանի, որ այլևս երևում են դժոխքի դռները: Նիկոլի «Ոգին, ավելի է նյութից, Սերն, ավելի է հաշվարկից» գաղափարները, ոչինչ չտվեցին, քանզի, հեղափոխության արդյունքում, մենք ինքնավերափոխման, «վերստին ծնվելու» , մեր մեջ մարդ-կենդանուն մերժելու ու Մարդ- մարդուն վայել բնավորության գծեր դաստիարակելու, ՀԱՅԻ կորսված Էությունը ներսներումս վերընձյուղելու խնդիր չդրեցինք մեր առջև: Մենք, մեծից փոքր, էպոլետավոր մտավորականից մինչև վերջին տգետը, հեղափոխությունն ընկալեցինք որպես մեր նյութական, ֆիզիկական, կենցաղային վիճակները բարելավելու, ավելի շատ ունեցվածք պաշարելու, մեր կորպորատիվ շահերը զարգացնելու միջոց միայն:

Վստահ եմ, երկրում արդարության ու օրինականության, կարգ ու կանոնի հաստատմանն ուղղված կառավարության բոլոր ջանքերը որևէ լուրջ արդյունքի չեն կարող հանգեցնել, եթե մենք չկարողանանք կանխել հայ մարդու բարոյական անկումն ու համակեցության կյանքում բարոյական արժեքները սին գաղափարներից չվերածենք հաստատված ու հասարակայնորեն ընդունված փաստերի: Առանց ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ վերահաստատման, մեր կյանքում ոչինչ չի փոխվի և ժամանակներ անց ամեն դրական ձեռքբերում ի չիք կդառնա:

Բարոյականության վերականգնումն է մեր գլխավորագույն խնդիրը: Ո՞վ է սրանով զբաղվելու: Ո՞վ է համակարգելու այս կարևորագույն գործը, որին ներգրավված են լինելու բոլորը. Կառավարությունն ու մեդիա միջոցները, դպրոցն ու մանկապարտեզը, ԲՈՒՀ-երը, մտավորականությունն ու հասարակական կազմակերպությունները, բոլորը:
    
     Արտաշես Փափազյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10182 | 0 | 0
Facebook