Loading...

Articles

Աստղերից առաջ հոգիս առկայծեց

07:31, Thursday, 04 July, 2019
Աստղերից առաջ հոգիս առկայծեց
     Աստղերից առաջ հոգիս առկայծեց,
     Շաղաշարելով քաոսը անծես,
     Սիրտս այս պարգևին ո՞նց ընդդիմանա,
     Նույն չափի մեջ են թույն ու մանանա։
    
     Աղջիկ քո սիրո հայտանիշը կոր
     Գոգավոր թասի հեքիաթն է հյուսում,
     Բյուր անհայտներով ես եմ ակնկոր
     Իմ տառապանքը աննկատ ուսում։
    
     Չիմացողից էլ պիտի հարցնեմ,
     Թե արդյո՞ք օձը լակ ձու է դնում,
     Թե այո, գուցե սերունդ վերցնեմ,
     Որ քեզ չդյութեն, երբ քնած լինեմ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2933 | 0 | 0
Facebook