Loading...

Articles

Նույնասեռականները` ԽՍՀՄ-ում

18:29, Wednesday, 03 July, 2019
Նույնասեռականները` ԽՍՀՄ-ում

Խորհրդային ժամանակներում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք օրենքից դուրս էին: «Արվամոլություն» մեղադրանքով բանտերում հաճախ հայտնվել են բավականին հայտնի մարդիկ:


     Մինչև 1936 թվականը ԽՍՀՄ քրեական օրենսգիրքը «նույնասեռականություն» երևույթի մասին չի հիշատակել: Խորհրդային բժիշկներն ու իրավաբաններն այն ժամանակներում շատ են հպարտացել ԽՍՀՄ առաջադիմական օրենսդրությամբ: Սեռական ռեֆորմների կոպենհագենյան համաշխարհային կոնգրեսում, որը տեղի է ունեցել 1928 թվականին, խորհրդային օրենսդրությունը նույնիսկ ի ցույց է դրվել մյուս երկրներին: 1930 թվականին «Խորհրդային մեծ հանրագիտարան» -ը գրել է. «Խորհրդային օրենսդրությունը չգիտի բարոյականության դեմ ուղղված հանցագործություններ: Մեր օրենսդրությունը, ելնելով հասարակության պաշտպանության սկզբունքից, նախատեսում է պատիժ միայն այն դեպքերում, երբ նույնասեռականների հետաքրքրության առարկա են դառնում մանկահասակներն ու անչափահասները»:

Մի՞թե նրանք զբաղվել են կարմիրբանակայիններին ու կարմիր նավաստիներին այլասերելով

Քրեական օրենսգրքում մինչև ԽՍՀՄ փլուզումը գոյություն ունեցող «արվամոլություն» հոդվածը շատ հետաքրքիր հանգամանքներում է հայտնվել: ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմատին կից Պետական միացյալ քաղվարչության նախագահի տեղակալ Գենրիխ Յագոդան նույնասեռական խմբերի գոյությունը կապել է հակահեղափոխության ու լրտեսության հետ: 1933 թվականի աշնանը նա Ստալինին զեկուցագիր է ներկայացնում մի շարք խմբավորումների անդամների կալանավորման մասին, որոնք «արվամոլների սալոններ, օջախներ, որջեր ու այլ կազմակերպված խմբավորումներ են ստեղծել` հետագայում դրանք վերածելով լրտեսական բջիջների»:

1933 թվականի դեկտեմբերին Ստալինին հասցեագրված երկրորդ նամակում Յագոդան հաստատում է իր պնդումը.

«Արվամոլները կատարել են լիովին առողջ երիտասարդների, կարմիրբանակայինների, կարմիր նավաստիների ու բուհերի առանձին ուսանողների հավաքագրում և այլասերել են նրանց: Օրենքը, որի համաձայն կարելի կլիներ քրեական կարգով հետապնդել արվամոլներին, մենք չունենք: Կցանկանայի հուսալ, որ անհրաժեշտ է հրապարակել համապատասխան օրենք արվամոլներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին»: Եվ արդեն 1934 թվականի մարտի 7-ին գործի է դրվում մի օրենք, որի համաձայն արվամոլությունը որակվում է որպես քրեական հանցագործություն ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում: Պատժի ժամկետ է սահմանվում 5 տարին: Եթե բռնություն է գործադրվել, կամ կան ապացույցներ անչափահասի հետ կապի մասին, օրենքը սահմանել է 8 տարի: Չգիտես ինչու այդ օրենսդրությունունը կանանց համար պատիժ չէր սահմանել:

Յագոդայի կանխավարկածը որքանով էր հաստատ, այժմ արդեն դժվար է ասել: Բայց արժե հիշեցնել, որ 20-րդ դարի սկիզբը` «այլախոհների» ու «ոսկեդարի» ժամանակաշրջանը, մոդայիկ դարձած սեռական տարատեսակ այլասերումների ժամանակաշրջան էր: Եվ ինչպես ցույց է տալիս հատուկ ծառայությունների պրակտիկան, մասամբ էլ «նույնասեռական կրքի» միջոցով են հավաքագրվել գործակալները և շանտաժի ենթարկվել դիվանագետները…

Տարեկան հազար մարդ` բանտում

Բնականաբար, միասեռականներ կան ցանկացած հասարակությունում` անկախ դրա քաղաքական կառուցվածքից: Բայց այդ երևույթի համար կան նաև օբյեկտիվ բնական պատճառներ: ԽՍՀՄ-ում ավանդաբար «երկնագույն սեր» -ը հիմնականում «ըմբոշխնել են» բոհեմական կյանքին անդամագրվածները: Եվ ոչ միայն նրանք: 1930 – 1980-ականներին 121 հոդվածով ամեն տարի բանտարկվել է 1000 տղամարդ: 1980-ականների վերջում այս թիվն սկսել է նվազել: Ռուսատանի Արդարադատության նախարարության տվյալների համաձայն` 1989 թվականին 121-րդ հոդվածով Ռուսաստանում դատապարտվել է 538, 1990-ին` 497, 1991-ին` 462, 1992-ի առաջին կիսամյակում` 227 մարդ:

Պետք է նշել, որ նույնասեռականներ «պտղաբերել է» նաև խորհրդային բանտը: «Աքլորներ» -ի ծառայություններին սովորած բազմաթիվ «զեկ» -եր ազատության մեծ այլևս կանանց ուշադրություն չեն դարձրել: «Աքլորներ» -ի սարսափելի վիճակը, և բանտերում ու ճամբարներում ծաղկող սեռական սանձարձակ բռնությունը մանրամասնորեն նկարագրված են բազմաթիվ այլախոհների հիշողություններում ու այն մարդկանց պատմություններում, որոնք դատապարտվել են 121 հոդվածով կամ սեռական բռնության զոհ են դարձել ճամբարներում:

Ֆեոդոր Ֆելինի

«Երկնագույն» -ի հոդվածով դատապարտված ամենանշանավոր անձանցից մեկը ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն է եղել: Նա բանտարկվել է 1973-ին` հինգ տարով: Ճամբարում դասվել է որպես «փետրավոր»: Ի դեպ, Փարաջանովին դա չի անհանգստացրել, որովհետև նա եղել է բացահայտ ու սկզբունքային համասեռամոլ: Այս հայտնի կալանավորի անվամբ կանոնավորապես աջակցության խոսքերով հեռագրեր են ստացվել ոմն Ֆ. Ֆելինիից: Խորհրդային Միությունում միայն ընտրյալներն են իմացել, որ դա աշխարհահռչակ ռեժիսոր է: Դա չի վերաբերել օրինապահներին: Այսպես, ուրեմն, հերթական նոր տարվա նախօրեին երբ բանտի պետի ձեռքն է ընկնում «Շնորհավորում եմ Նոր տարվա առթիվ և շուտափույթ հանդիպման հույս եմ փայփայում» բովանդակությամբ հեռագիրը` հասցեագրված Փարաջանովին, բանտի պետը կանչում է նրան ու հետաքրքրվում է, թե ով է այդ Ֆելինին և ինչ կապ ունի խորհրդային կալանավորի հետ: Գուցե լրտե՞ս է:

Փարաջանովն անմիջապես տեղում հորինում է. «Ֆեոդորի մասի՞ն եք հարցնում: Բայց նա իմ հարազատ եղբայրն է: Այո', Իտալիայում է ապրում: Այդպես է ստացվել: Մեր տատը իտալացի հեղափոխական է եղել: Դեռ հոկտեմբերիկական տարիքում Ֆեոդորին նրա մոտ են տարել ու թողել են նրա խնամքին: Եվ Ֆեդյայի ազգանունն էլ տատիկի ազգանունն է` Ֆելինի: Դա «անկոտրում» է նշանակում»: Ֆեոդորն ուզում է Նոր տարում գալ ինձ շնորհավորելու, չէ՞ որ վաղուց եղբորը չի տեսել: Ու նաև ուզում է կալանավորների համար դասախոսություն կարդալ այն մասին, թե Իտալիայի պրոլետարիատն ինչպես է նշում նոր տարին: Այնպես որ մտածեք` ձեզ պե՞տք է արդյոք դասախոսություն եղբայրական Իտալիայից, որը մեր բանտին հնարավորություն կտա փառաբանվել որպես Նոր տարին ամենագրագետ ձևով կազմակերպած բանտ: Կամ գուցե հարկավոր չէ՞»:

Բանտի ղեկավարությունը գայթակղիչ առաջարկի մասին հայտնում է վերևներին: «Բանտարկյալ Փարաջանովի հարազատ եղբոր` լուսավորության ոլորտի իտալացի աշխատող Ֆեոդոր Ֆելինիի ժամանման հարցը» երկար ժամանակ համաձայնեցվել է վերադաս օրգանների հետ, մինչև որ Մոսկվայում վերջապես հասկացել են, որ դա խարդախություն է…Եվ արդյունքում Փարաջանովը նոր տարին առանց Ֆելինիի է նշել:

«Երկնագույն» ցուցակներ

Եվս մեկ հանրահայտ երկնագույն կալանովոր է եղել Լենինգրադի պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, Ռուսաստանի Դաշնային Սոցիալիաստական Հանրապետության ժողովրդական արտիստ Զինովի Կորոգոդսկին: Բայց արվեստի ու կինոյի ոլորտի շատ ու շատ նույնասեռականների ոստիկանությունն ու ԿԳԲ-ն ձեռք չի տվել` թեպետ նրանց բոլորի մասին կազմած գործեր ունեցել է: Լենինգրադի դատախազության մի նախկին քննիչ պատմել է, թե ինչպես, երբ մի անգամ հերթապահել է Լենինգրադի ԿԳԲ-ում, պատահաբար աչքովն են ընկել «երկնագույնների» ցուցակները: Այդ ցուցակներում եղել են «ժողովրդականի» կոչումով դերասաններ, բանաստեղծներ, գրողներ և, իհարկե, քաղաքական գործիչներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4369 | 0 | 0
Facebook