Loading...

Articles

Արևային Վահանակներ՝ Փարիզի Աստվածամոր Տաճար

12:11, Thursday, 04 July, 2019
Արևային Վահանակներ՝ Փարիզի Աստվածամոր Տաճար

Ինչպես գիտենք ՝ մոտ մեկ ամիս առաջ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետը պատճառեց խոշոր և ավերիչ վնասներ: Հիմա Ֆրանսիայի կառավարությունը ինտենսիվ աշխատանքներ է տանում կոթողի վերականգնման նպատակով:

Փարիզյան «Vincent Callebaut Architectures» ճարտարապետական ընկերությունը ներկայացրեց նոր տանիքի նախագիծը: Նախագծված է, որ տանիքը կառուցվելու է արևային պանելներով: Եթե նախագիծը հաստատվի, տաճարը կունենա անկախ էներգետիկ համակարգ վահանակների շնորհիվ, ինչպես նաև կկարողանա էլեկտրաէներգիայով ապահովել տաճարի հարակից շինություններին:

Օգտագործվելու են ապակե արևային վահանակներ, որոնք կառուցվելու են ադամանդի տեսքով: Այս դիզայնը թույլ կտա արևային էներգիան կուտակել ջրածնի բջիջներում: Ապակե ֆոտովոլտաիկների հաշվին կավելանա նաև լուսավորությունը տաճարի ներսում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2229 | 0 | 0
Facebook