Loading...

Articles

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագին մասնակցել է «Անի» հայ համայնքի ատենապետը

17:50, Monday, 01 July, 2019
Եպիսկոպոսական Սուրբ Պատարագին մասնակցել է «Անի» հայ համայնքի ատենապետը

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագին մասնակցել է «Անի» հայ համայնքի ատենապետը


    

    
Այսօր` կիրակի 30-ը հունիսի, Մաստրիխտի «Անի» հայ համայնքի ատենապետ, Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցու հոգեբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգիսը հատուկ այց է կատարել Քյոլնի հայկական առաքելական եկեղեցի:
Նա մասնակցել է մայիսի 12-ին եպիսկոպոսական ձեռնադրութեան ու օծման արժանացած Գերմանիոյ Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի եպիսկոպոսական անդրանիկ Սուրբ պատարագին: Մաաստրիխտի եկեղեցական համայնքի անունից պարոն Լեւոնը շնորհավորել է եպիսկոպոսին եւ եկեղեցական վարչությանը` հանձինս գերաշնորհ, Գերմանիայի թեմի եւ Քյոլնի հայկական եկեղեցու առաջնորդի Սուրբ պարտականությունների բարեհաջող կատարման կապակցությամբ:
Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչը տոնակատարությունից հետո զրուցել է եկեղեցու առաջնորդների ու հոգեւորականների հետ, պատիվ է ունեցել հանդիպելու Թուրքիայի հայտնի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի (Garo Paylan - Կարօ Փայլան) հետ: Համաձայնեցված է, որ Փեյլանը հաջորդ անգամ այցելելու է Մաաստրիխտի հայկական համայնքը:

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1990 | 0 | 0
Facebook