Loading...

Articles

Համաստեղ նովել

00:23, Monday, 01 July, 2019
Համաստեղ նովել
    
    

Հմայիլի պես սերդ կրեցի,
     Սիրտդ գողացա ծովի փրփուրից,
     Որ հույլ արջերից՝ փոքր ու երեցի,
     Անզոր մի նշույլ փոխեմ պուրպուրի։
     Ոսկե անձրևի նման շողափայլ,
     Անստույգ բան էր սիրո պարագան,
     Շատ անգամ ժլատ, երբեմն շռայլ,
     Հաստատ չէր անգամ անկյունն իմ անկման։
     Քո ձգողության կենտրոնը դեպի
     Բարձր տեղից ցած ու վար եմ գալիս,
     Հոգեվարանքում այս նորավեպի
     Ծփանքդ ալեկոծ քեզ եմ հետ տալիս։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2976 | 0 | 0
Facebook