Loading...

Articles

ՍՊԱՍՈՒՄ

09:29, Saturday, 29 June, 2019
ՍՊԱՍՈՒՄ
    
    
    

Քո «Բարի լո՜ւյսը»

Միայն ի՛նձ ասա,

Ուրիշին պե՛տք չէ լո՜ւյսը քո բարի,

Հարցրո՜ւ. «Առանց քեզ, օրս ո՞նց անցավ»

Կպատասխանեմ.

- Ծա՜նր էր, ցավալի՜:


    

«Բարի գիշերդ»

Թո՛ղ ուրիշի մոտ ու ասա՜ հեռվից,

Բառերն այդ հոգնա՜ծ են

Ու լա՜վ չարչարված,

Բարի գիշերդ ասա ականջիս՝

Կո՜ղքս, գրկո՜ւմս քնելուց առաջ:


    

Երազներումդ անուններ մի՛ տուր,

Թող որ շուրթերիդ անո՜ւնս խաղա,

Թե չէ մինչև լույս ցավի՜ց ու խանդից

Քեզ սիրող սիրտս

Պիտի դողդողա…


    

Միգուցե զո՜ւր է համբերելն այսքան,

Ոչ գիշե՛րն է գիշեր,

Ոչ էլ լո՜ւյսն է լույս,

Հուսալն էլ դարձել է ծերացած տանջա՜նք

Ու մնում է լոկ

Ցնդել սպասելուց…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3859 | 0 | 0
Facebook