Loading...

Articles

Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան

22:37, Tuesday, 25 June, 2019
Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին դանակահարողի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան

Երևանի Ամիրյան փողոցում «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին դանակահարողի ինքնությունը պարզվել է։ Այս մասին հայտնեց Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Անձը բերման է ենթարկվել Ոստիկանության կենտրոնական բաժին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն», - ասաց Ջանոյանը:

Ավելի վաղ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը «Ֆեյսբուք» -ի իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3369 | 0 | 0
Facebook