Loading...

Articles

Գոհացուցիչ արդյունքներ

18:40, Monday, 24 June, 2019
Գոհացուցիչ արդյունքներ
     Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում շարունակվում են պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները:
     ԱՆցած տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքների ստուգատեսն էին հանձնում խոհարարները:
     Հիմնական կրթության հիմքով "Խոհարարական գործ" մասնագիտության պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունը անցկացվեց կահավորված կաբինետում: Ուսանողներից յուրաքանչյուրը բացի տեսական հարցերից և գերազանց պատասխաններից, գործնականում իրենց կողմից ճաշակով ձևավորված և համեղ ճաշերով ու աղանդերներով ցուցադրեցին իրենց խոհարարական հմտություններն ու կարողությունները: Ուսանողներից յուրաքանչյուրը ջանք ու եռանդ չէր խնայել քննությանը լավ ներկայանալու համար Ինչպես նշեց քննության հանձնաժողովի նախագահ` Գեղամ Հայրապետյանը, ուսանողները այս 3 տարիների ընթացքում ստացել են իրենց մասնագիտության վերաբերյալ բարձր գիտելիքներ:
     Գոհ են բոլորը: Քննության արդյունքներից գոհ է նաև արտադրական ուսուցման վարպետ Պարզիկ Գրիգորյան:
    
    
     Օվսաննա Չափարյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3004 | 0 | 0
Facebook