Loading...

Articles

Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Եղվարդ համայնքում էր

11:52, Sunday, 23 June, 2019
Կոտայքի մարզպետը աշխատանքային այցով Եղվարդ համայնքում էր

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարևորում է պարբերական այցերը մարզի համայնքներ՝ առկա խնդիրները տեղում պատկերացնելու և համայնքների ղեկավարների հետ անմիջական շփման արդյունքում դրանք լուծելու տեսանկյունից:

Աշխատանքային հերթական այցի շրջանակներում մարզպետը Եղվարդ խոշորացված համայնքում էր, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի համայնքապետերի և վարչական ղեկավարների, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ու մարզային ենթակայության բուժհաստատությունների ղեկավարների հետ:

Խորհրդակցության օրակարգում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցերն էին:

Մարզպետն անդրադարձել է հողերի աճուրդների կազմակերպման գործընթացին՝ համայնքների ղեկավարներին կոչ անելով զերծ մնալ ապօրինի կառուցապատումներից և հողազավթումներից՝ հիշեցնելով, որ համայնքների ղեկավարների գործողություններն ու քայլերը պետք է բխեն բացառապես պետության և համայնքների շահերից:

Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետն այցելել է նաև Արագյուղ համայնքում գտնվող մշակութային տուն, որն անբարեկարգ վիճակում է:

Մյուս տարի արդեն Կառավարության սուբվենցիոն ծրագրով շենքը կհիմնանորոգվի: Չնայած շենքի անբարեկարգ լինելուն` ԿԷԱՆ կրթամշակութային ՀԿ-ն այս համայնքում մշակութային դաստիարակության խիստ գնահատելի գործունեություն է ծավալում: Մարզպետը ևս մեկ անգամ ցանկացած նախաձեռնության հարցում իր գործուն աջակցությունն է հայտնել

Աշխատանքային այցի շրջանակներում մարզպետն այցելել է նաև Զորավան բնակավայրում գտնվող կաթիլային համակարգով գործող այգի, ծանոթացել ծավալներին և հնարավորություններին: Մարզպետը նշել է, որ ինտենսիվ այգեգործությունն ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը Կոտայքում տնտեսական զարգացման կարևորագույն ուղղություններից են:

Սարալանջ բնակավայյրում մարզպետը ծանոթացել է ոռոգման ջրի խնդրին: Ի տարբերություն այլ համայնքների, այս համայնքում ոռոգման ջուր կա, սակայն պոմպակայանի աշխատակից չի գտնվում: Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ կանեն հնարավորը ջրբաշխ գտնելու և այս համայնքում ոռոգման ջրի խնդիրը լուծելու ուղղությամբ:

Հաջորդ կանգառը Բուժականն էր. այստեղ համայնքապետարանի բյուջեի հաշվին ասֆալտապատվելու է գլխավոր ճանապարհը: Մարզպետը նշել է, որ Բուժականն ունի բոլոր նախադրյալները տուրիզմի հրաշալի կենտրոն դառնալու համար:
    
     kotayk.mtad.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3196 | 0 | 0
Facebook