Loading...

Articles

… Նելլի Կարապետյանին

08:40, Thursday, 20 June, 2019
… Նելլի Կարապետյանին
    
    

Չգիտե՜մ մի՞տքն է բառից երկունքվում,

Թե՞ բառն է խաչվում մտքի հետ,

Որ ինչ որ մի տեղ հեռվո՜ւմ,

Շա՜տ հեռվում,

Ծնվում է ռոմանտիկ մի պոետ:


    

Մենախոսությունը սկսվում է այսպես -

Հեռվից քեզ կանչում է մի շատ ծանոթ ձայն,

Եվ դու խոսում ես քո մտքերի հետ՝

Ձեռքումդ սուրճի

Դատա՜րկ մի գավաթ:


    

Ուզում ես, որ օրվա ձեռքերում

Շորերդ մաշվե՜ն, չքանան,

Ուզում ես, որ իրիկունը չտե՛ս

Հաճույքից մի քիչ տրտնջա:


    

Ուզում ես, որ օրը լինի քո՛նը,

Որ այդքան անխոս չլինի օրը,

Որ օ՛րն էլ մի քիչ, թեկուզ շա՜տ չնչին

Ըմբոշխնի քայլերիդ օրորը:


    

Օրորվո՜ւմ ես, սենյակից - խոհանոց

Քայլերով հուշիկ՝

Ձեռքումդ՝Սուրճի դատա՜րկ մի գավաթ,

Իսկ հեռվո՜ւմ, շա՜տ հեռվում

Մի պոետ ռոմանտիկ

Ցնդում է պատկերից այդ դաժան:


    

Մի՞տքն է անլեզու բառերից շիկանում,

Թե՞ բառն է հալեցնում

Մտքի սառույցը…


    

… Մեկ գավաթ ես ջրի տակ լվանում,

Իսկ մտքում՝ լվանում ես երկուսը…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3565 | 0 | 0
Facebook