Loading...

Articles

Ում քիթը ցից է և պռոշը՝ կախ

00:17, Thursday, 20 June, 2019
Ում քիթը ցից է և պռոշը՝ կախ
     Ում քիթը ցից է և պռոշը՝ կախ,
     Մի կեռ ծայրով է քեզ նեղի բերում,
     Հաշմը հո գիտի, թե ինչու է կաղ,
     Գենետիկ կոդը Աստված է գրում։
     Մանուկը՝ քոփակ, տարևորը՝ կույս,
     Գեշ հայերենով մեջլիս են մտել,
     Ծմակուտներում կորչում են անհույս
     Եվ ասում են, թե չարքն է քեզ գտել։
     Ու հիմա նրա պարտքերն ես մարում
     Քո ձախորդության մեծ անապատում,
     Ով մինչև ձմեռ, դու դեպի գարուն
     Բողբոջ ծառերի հեքիաթն ես տանում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3169 | 0 | 0
Facebook