Loading...

Articles

Աշխատանքային այց Ողջաբերդի համայնքում

19:08, Tuesday, 18 June, 2019
Աշխատանքային այց Ողջաբերդի համայնքում
    

Այսօր, ինչպես և խոստացել էի, աշխատանքային այցով Ողջաբերդ համայնքում էի:

Այցի օրակարգում տարիներ շարունակ սողանքային գոտու բնակիչներին հուզող փոխհատուցում տալու հարցն էր:

Ողջաբերդում խնդրի լուծման փաթեթով էի:

Հանդիպեցի բնակիչներին և վերջիններիս հետ քննարկեցի սողանքային գոտու խնդիրը:

Խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ գործուն քայլեր են իրականացվում:

Այսպիսով, 1-ին փուլում վթարայնության ամենաբարձր վիճակում գտնվող 10 ընտանիքներ 2019 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից փոխհատուցում կստանան:

2-րդ փուլում ռիսկային վիճակում գտնվող ևս 49 ընտանիքներ կփոխհատուցվեն. զուգահեռ կգնահատվի նրանց կարիքները և երրորդ փուլում կավարտենք ծրագիրը՝ ևս 47 ընտանիքների փոխհատուցման հեռանկարով:

Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում մարզպետարանի քաղաքաշինության վարչության, Քաղաքաշինության Պետական Կոմիտեի, Արտակարգ Իրավիճակների նախարարության, Ողջաբերդի համայնքապետարանի ներկայացուցիչներից կձևավորվի աշխատանքային խումբ, և փորձագետների խումբը կսկսի աշխատել սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատելու ուղղությամբ:

Վստահեցնում եմ, որ խնդիրն այլևս կառավարության և Կոտայքի մարզպետարանի օրակարգում է:


    
     Ռոմանոս Պետրոսյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2583 | 0 | 0
Facebook