Loading...

Articles

Սպասում…

11:04, Monday, 17 June, 2019
Սպասում…
    
    
    

Դու կարո՛ղ ես խեղդել ճի՛չը կրքից քրտնած ափերում,

Երբ սպասումից հանկարծ վի՛շտը

Բռնկվո՜ւմ է, հրդեհվո՜ւմ:


    

Դու կարո՛ղ ես այդպես մեռնել աչքերի մեջ մի կնոջ,

Որին երկա՜ր ես սպասել

Սփոփանքի մուտքի մոտ…


    

Ու Սպասումդ դառը համով երազի պես երկնային,

Մինորային ակորդներով

Կհեծեծա դառնագին:


    

Կրծքից Նրա, կսահի վար, ուր հոգո՜ցն է ծին առնում,

Կանհետանա վայրկենաբար

Գիշերվա մութ երախում:


    

Շողի վրա շո՜ղ կծնի, առագաստն արյունամած,

Աչքերումդ պա՛ր կպարի

Կի՛րքը – Սպասմանը գրկած…


    

… Դու կարող ես այդպես մեռնել աչքերի մեջ մի կնոջ,

Որը քեզնից քունդ է խլել

Ու երազներդ բոլոր…


    

Ս.Ումառ-Հարությունյան

08.04.15 Երևան
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3625 | 0 | 0
Facebook