Loading...

Articles

«…հանցավոր եմ, որովհետև գող ծնեցի»

12:40, Sunday, 16 June, 2019
«…հանցավոր եմ, որովհետև գող ծնեցի»

Կարևոր ընդունելությունից հետո մզկիթ եկած հարուստ մուսուլմանը, սահմանված կարգի համաձայն, կոշիկներն հանում է տաճարի մուտքի մոտ և ներս է մտնում աղոթելու: Երբ նամազից հետո նա դուրս է գալիս մզկիթից, տեսնում է, որ կոշիկներն անհետացել են:

«Այս ինչքա՜ն անփույթ եմ դարձել, - ինքն իրեն նախատում է հարուստը: - Կոշիկներս հիմարաբար այստեղ թողնելով՝ ես ինչ-որ մեկին դրանք գողանալու գայթակղությանը մղեցի, առիթ տվեցի: Մինչդեռ կարող էի դրանք կամավոր տալ գողացողին: Եվ հիմա արդեն ուշ է…Հիմա ես հանցավոր եմ, որովհետև գող ծնեցի»:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2111 | 0 | 0
Facebook
COMMENT.am