Loading...

Articles

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը տեղի կունենա հունիսի 29-ին

00:02, Saturday, 15 June, 2019
«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը տեղի կունենա հունիսի 29-ին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Դառգետ գարեջրի գործարանում տեղի է ունենալու «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։

Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Կներկայացվեն մարզում գյուղատնտեսության, արդյունաբերության, տուրիզմի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրեր։
    
    
     kotayk.mtad.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3434 | 0 | 0
Facebook