Loading...
Today:  Wednesday, 18 September, 2019

Articles

Տաբատի վերջնական հաղթանակը

20:20, Thursday, 13 June, 2019
Տաբատի վերջնական հաղթանակը

Հետհեղափոխական Ֆրանսիայի նորաձևությունը դառնում է համընդհանուր: Բոլոր դասակարգերի տղամարդիկ, հոների ժամանակներից ի վեր առաջին անգամ, հիմնականում հագնում են երկար տաբատներ: Հոգևորականները, իհարկե, առաջվա պես վարկաբեկված վարտիքները թաքցնում են փարաջաների տակ, իսկ հուսարներն ու դրագունները մեկ դարից էլ ավելի շարունակելու են սպիտակ զուգագուլպա-ռեյտուզներ հագնել, որովհետև բանակային նորաձևությունը, ինչպես գիտեք, շատ պահպանողական է: Բայց, ընդհանուր առմամբ, երկար տաբատը ոչ միայն կատարյալ հաղթանակ տարավ քրիստոնեական քաղաքակրթության նկատմամբ, այլև դարձավ նրա ոչ պաշտոնական դրոշակակիրը, թեպետ նրա հիմնադիրը՝ Հիսուս Քրիստոսը, պիտի խոստովանել, հագուստի այդ բաղադրիչը չէր ընդունել:

Եվրոպացի տղամարդու սև կոստյումն արդեն 200 տարի է, ինչ դարձել է մեր աշխարհակառուցվածքի խորհրդանշանը:

To promote the post

Like
1
Dislike
0
| | |
1855 | 0 | 0
Facebook
COMMENT.am