Loading...

Articles

Ժամանակը ծառս է լինում հանց մի ձի

00:18, Thursday, 13 June, 2019
Ժամանակը ծառս է լինում հանց մի ձի
     Ժամանակը ծառս է լինում հանց մի ձի,
     Եվ Հրատին ժանգն է կոխում մի հանգի,
     Առերևույթ խոռոչներից իմ գանգի
     Կախ են տալիս զանգուլակներ վտանգի։
     Քար եմ կտրում, թե ապշում եմ՝ աղի ցից,
     Մի՞թե կյանք կա մահից հետո անթաքուն,
     Մեկն ի՞նչ գեն է դարիճակում արծաթից
     Նմուշահան իմ պատկերով սայթաքուն։
     Ես ընկնում եմ խարդավանքի ծովն անծիր,
     Անթթվածին Է-ին մոտ եմ անրջում,
     Կամքը քոնն էր, դու հեգեցիր բազմացիր,
     Ինձ պես դժբախտ քանիսը կան այս վերջում։
     Քո խռովքի ազդանի՞շն է իմ հոգին,
     Ի՞նչ գրգիռ եմ անցողիկին փոխանցում,
     Ո՞վ հարություն կտա, ասա, իր զոհին,
     Եթե մութն է թևածում իմ փողոցում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2834 | 0 | 0
Facebook