Loading...

Articles

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

15:54, Wednesday, 12 June, 2019
ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ
    
    
    

* * *

Ու հարբո՜ւմ են Պոետները,

Երբ որ կյա՜նքն է ծերանում,

Երբ որ կյանքը մանրանո՜ւմ է`

Փշուրների՜ բաժանվում…


    

Ու հարբո՜ւմ են Պոետները-

Ծերությանը հավատում,

Դե՛մ են տալիս գլուխները-

Ո՛չ թե գլուխ խոնարհում…


    

Ու հարբո՜ւմ են Պոետները՝

Պայծառ խնջույքից զո՜ւտ պոետական,


    

Երբ անձրևից հղի ամպի ջո՜ւրն է գնում

Ու արարվո՜ւմ է

Մի Նո՜ր,

Մի Նոր բան…

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
2367 | 0 | 0
Facebook