Ռոմանոս Պետրոսյան. Շնորհավորում եմ բոլոր ընտրված և վերընտրված գործիչներին
Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները. Կոտայքի մարզում ընտրված և վերընտրված գործիչներին էլ հիշեցնում եմ ՏԻՄ օրենքով սահմանված` համայնքի պարտադիր 20 խնդիրների մասին, որոնց լուծման գործընթացին անձամբ եմ հետևելու՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ինձ վերապահված իրավասությունների և լիազորությունների շրջանակներում: 1) համայնքի կայուն զարգացումը. 2) գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը. 3) համայնքի գույքի կառավարումը. 4) նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը. 5) համայնքի մշակութային կյանքի կազմակերպումը. 6) համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը. 7) համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը. 8) համայնքում բնակարանային շինարարության խթանումը. 9) համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը. 10) համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը. 11) պետության պաշտպանության իրականացման աջակցումը. 12) աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը. 13) համայնքներում գյուղատնտեսության զարգացման խթանումը. 14) համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը. 15) համայնքներում զբոսաշրջության զարգացման խթանումը. 16) համայնքի երիտասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը. 17) համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը. 18) համայնքում բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի առաջնային բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը. 19) համայնքի հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը. 20) բարեգործության խթանումը` համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով: |