Loading...

Articles

Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

22:16, Sunday, 09 June, 2019
Տաբատի հետաքրքրաշարժ ու հաճախ ապշեցնող պատմությունը

Մոտավորապես մ.թ. 11-րդ դարում տղամարդկանց հագուստի քղանցքն սկսում է բարձրանալ, և մարդիկ տեսնում են մինչև այդ ժամանակներն աշխարհից թաքցված «գեղեցկությունը»: Մետաքսից կամ մահուդից կարված այդ գուլպաները կիպ գրկել են տղամարդու ոտքերը և թելերով կապվել են ազդրերը ծածկող փաթաթաշորին: Իտալացիներն այդ գուլպաներին «կալցոնի» անունն են տվել: Որպեսզի գուլպաները կիպ կպնեին ոտքերին, դրանք նախապես թրջել են ու նոր հագել: Պահպանվել է 14-րդ դարում ապրած մի տղայի գանգատը. նա իր մորն հղած նամակում տրտնջացել է, թե գուլպաներն իրեն տանջում են, քանի որ դրանք իր մաշկից ավելի նեղ են, որովհետև նա մաշկի մեջ իրեն շատ ավելի ազատ, անկաշկանդ է զգում, իսկ կալցոնիի մեջ անասելի տառապում է: Միջնադարյան եվրոպացի տղամարդը կարճ զգեստ ու կարճ թիկնոց է հագել, որը համարվել է համեստ ու արժանապատիվ հագուստ: Բայց այդ հագուստի մեջ տղամարդն ստիպված է եղել ուշադիր լինել, որ հանկարծ անզգուշորեն չկռանա այն ժամանակ, երբ իր հետևում պատվարժան անձնավորություն է կամ հոգևորական: Դրանց այդ կերպ վիրավորելու համար տղամարդը տուգանվել է:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3264 | 0 | 0
Facebook