Loading...

Articles

«Վաղվան թողեք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև մահանալը»: Վեց Խորհուրդ Պաբլո Պիկասոյից.

01:18, Friday, 07 June, 2019
«Վաղվան թողեք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև մահանալը»: Վեց Խորհուրդ Պաբլո Պիկասոյից.
     Մեծ նկարիչն այն մասին, թե ինչպե՞ս դարձնել կյանքն ավելի հետաքրքիր:
     1. Անելու համար պետք է հավատալ.
    
    
«Կարող է նա, ով հավատում է, որ կարող է: Իսկ ով չի հավատում, ուղղակի չի կարող: Սա չգրված օրենք է»:
     Հավատը վերահսկում է գործողությունների արդյունքը: Եթե կարծում եք, որ ձեզ մոտ չի ստացվի, հավանականությունը մեծ է, որ դուք կսկսեք նյարդայնանալ, կամ նույնիսկ անգիտակցաբար կատարել սխալներ: Մյուս կողմից, եթե կարծում եք, որ կարող եք ինչ-որ բան անել, ձեր ուղեղը սկսում է աշխատել այդ ուղղությամբ, ելքեր որոնել, ոչ թե ուղղակի հեգնել և դժգոհել կյանքից: Որպես հետեւանք, որոշումներն ու հնարավորությունները կսկսեն բարձրանալ բոլոր կողմերից, ինչպես, օրինակ, սունկն անձրևից հետո:
    
    

2.Ընդլայնեք ձեր գիտելիքների եւ հմտությունների սահմանները.
     «Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ, որպեսզի դրանից սովորեմ»:
     Զարգանալու համար պետք է շարժվել առաջ: Ներկան լավագույն պահն է, անելու այն, ինչը դեռ չեք կարող:

3. Մի սպասեք ոգեշնչման, սկսե՛ք:
     «Ոգեշնչում կա, բայց այն գալիս է աշխատանքի ժամանակ»:
     Այո, ոգեշնչանք կա, բայց այն պետք է «բռնել» աշխատանքով: Մի վատնեք տևական ժամանակ «հարմար առիթի» սպասելու վրա: Եթե ոգեշնչումը պակասել է, ստեղծեք ինքներդ: Երբեմն պետք է ստիպեք ձեզ կատարել աշխատանք: Ոգեշնչումը նման է համեմունքի. այն կարող է լինել շատ քիչ և փոխել ամեն ինչ:

4. Գործեք ավելի ու ավելի.
     «Վաղվան թողեք միայն այն, ինչը չեք ցանկանում ավարտել մինչև մահանալը: Աշխատանք – ահա հաջողության իրական բանալին»:
     Ցանկացած գիտելիք դառնում է անիմաստ, եթե չեք կիրառում: Սա անձնական զարգացման մի մասն է, որը հաճախ անտեսվում է: Երբեմն կարող է թվալ, որ դժվար է սկսել գործել, կամ հիմա այն «ճիշտ» պահը չէ: Սակայն ավելի շատ աշխատելու սովորությունը կարող է շատ բան փոխել: Սա արդյունքների հասնելու ամենաարդյունավետ միջոցն է: Գործողության ընթացքում դուք ինքներդ ավելի լավ ճանաչում եք ձեզ, ձեւավորում եք ձեր տեսլականը եւ գործնականում սովորում ձեր ոլորտի առանձնահատկությունները:

5.Մի դատեք եւ կտեսնեք թաքնված գեղեցկությունը:
     «Եթե միայն հնարավոր լիներ ազատվել ուղեղից, և վայելել աչքերով»:
     Ապրեք ներկա պահով և դուք ավելի քիչ կվերլուծեք, կքննադատեք: Ներկայում սովորական աշխարհն ավելի անսովոր է դառնում: Դուք սկսում եք տեսնել ավելի շատ կենդանություն ու գույներ՝ ծառերի մեջ, բնության մեջ և մարդկանց մեջ: Այն, ինչ թվում է ամենօրյա և սովորական, դառնում է արժեքավոր և կարևոր:

6. Երբեք ուշ չէ ուրախանալ կյանքով:
     «Երիտասարդությունը տարիք չունի»:
     Թույլ մի տվեք, որ հասարակական կարծիքը թելադրի ձեզ, թե ինչ կարող եք եւ չեք կարող անել, միայն ձեր տարիքի պատճառով: Շատ դեպքերում տարիքը պարզապես խելքի նշան է: Եթե նայեք ձեր կյանքին ուղիղ, որպես ժամանակաշրջան, ապա իսկապես ուշ կլինի ինչ-որ բան փոխելու համար: Եթե դուք սովորեք ներկա լինել «ներկայի» մեջ, այդ մտքերի մեծ մասը պարզապես կանհետանան: Դուք հասկանում եք, որ դուք ազատ եք՝ ընտրել եւ կատարել այն, ինչ ուզում եք: ՀԻՄԱ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1696 | 0 | 0
Facebook