Loading...

Articles

Բեւեռափայլ, նույն ինքը` Ավրորա

21:30, Thursday, 06 June, 2019
Բեւեռափայլ, նույն ինքը` Ավրորա

Երկրի հյուսիային եւ հարավային բեւեռներում գիշերերային երկինքը զարդարում է հիմնականում կանաչ, երբեմն էլ կարմիր կամ մանուշակակգուն գունավորումը, որը շատ երկրներում հայտնի է Ավրորա անվամբ: Երեւույթը կոչվել է ի պատիվ հռոմեական դիցարանի արեւածագի աստծվածուհու:

Արեւային քամիները նաեւ Երկրին են հասնում, բայց մեր մոլորակը մագնիսական դաշտ ունի, որը թույլ չի տալիս արևային քամու բերած մասնիկները դեպի երկրի ողջ մակերեւույթ գան: Մագնիսական դաշտի հետ փոխազդեցության արդյունքում մասնիկները միայն Երկրի բևեռներին են հասնում, այդ պատճառով էլ միայն այդտեղ են գունավոր լույսեր առաջանում:

Արեւային քամիները Երկրի մթնոլորտ հասնելուն պես բախվում են մթնոլորտի կազմի մեջ մտնող թթվածնի կամ ազոտի ատոմներին:

Քանի որ ատոմները կազմված են դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջ պտտվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից, երբ արևային քամիների բերած մասնիկները բախվում են էլեկտրոններին, դրանք իրենց հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի, բայց էլեկտրոնը երկար չի կարող այդ վիճակում մնալ, քանի որ իր հիմնական վիճակին է ձգտում, հետեւաբար նորից իր հիմնական վիճակին է հասնում` ճանապարհին ֆոտոն բաց թողնելով, այսինքն` լույս տալով:

Կանաչ բևեռափայլը, որն ամենաշատ հանդիպողն է, պայմանավորված է թթվածնի ատոմների լուսարձակմամբ, իսկ մթնոլորտի ավելի մեծ բարձրություններում թթվածինը կարմիր լույս է արձակում, իսկ մանուշակագույն լույսը ազոտի լուսարձակման շնորհիվ է առաջանում:

Բայց ավրորան գիտական բացատրությունից զատ ունի նաեւ առասպելական բացատրություններ:

Օրինակ էսկիմոսների մի քանի խմբեր ունեին սեփական բացատրությունը ավրորայի համար. Մի խմբի կարծիքով դա մահացած մարդկանց հոգիների պարն էր գիշերային երկնքում, մյուս խմբի կարծիքով` կենադնիների հոգիների, հատկապես` աղվեսի ու եղնիկի: Իսկ մեկ այլ խումբ մտածում էր, որ ավրորան սատանայական երևույթ էր, անգամ զինվորներ էին նշանակում, ովքեր կպաշտպանեին խմբին` ավրորայի հարձակման դեպքում:

Ֆիններն ավրորան կոչում են «revontulet», որը թարգմանաբար «աղվեսի կրակ» է նշանակում: Ֆիննական լեգենդի համաձայն ավրորան առաջանում է մոգական աղվեսի պատճառով, ով վազելով գիշերային երկնքով, պոչով հետագիծ է թողնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3719 | 0 | 0
Facebook