Loading...

Articles

Բուֆֆոնը լքում է Փարիզը

20:32, Wednesday, 05 June, 2019
Բուֆֆոնը լքում է Փարիզը
    
    

«Ինչպես ասել է Էռնեստ Հեմինգուեյը` «Աշխարհում երկու վայր կա, որտեղ դու կարող ես ապրել երջանիկ` քո տունը եւ Փարիզը»:

Ինձ համար սա արդեն իրողություն է. Փարիզը, իր չափով, միշտ կհամարվի իմ տունը: Շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ առիթ ունեցա փորձելու: Շնորհակալություն հյուրընկալության համար, զգացողությունների համար եւ ջանքերի համար, ինչի միջով անցանք միասին` կողք կողքի, որպես աշխատանքի, թիմի եւ ճամփորդության ուղեկիցներ:

12 ամիս առաջ ես ժամանեցի այստեղ ոգեւորությամբ լցված` այս անհավանական երկրպագուների ջերմությամբ: Ամբողջ սրտով ասում եմ` շնորհակալ եմ: Ես հաջորդ քայլերն անելու եմ` հարսատացած ու բավարարված այս փորձով, որ հնարավորություն տվեց ինձ աճել ու զարգանալ:

Այսօր ավարտվում են իմ օտարերկրյա արկածները: ՊՍԺ-ն ինձ նոր առաջարկ արեց, բայց ես զգացի, որ ճիշտը հրաժարվելն է, քանի որ ցանկանում եմ գնալ դեպի նոր մարդիկ ու նոր մասնագիտական մարտահրավերներ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Նասերին, ամբողջ թիմին ու թիմակիցներիս` անակնկալի համար, որ պատրաստել էին: Օրերի քանակով, երբ ես ինձ երիտասարդ ու երջանիկ եմ զգում, ցանկանում եմ լավագույնը ձեզ եւ վստահ եմ, որ միասին դուք փառահեղ պատմության նոր էջեր եք գրելու», - հրաժեշտի խոսքում գրել է իտալացի դարպասապահը:

Հիշեցնենք, որ նա ՊՍԺ էր տեղափոխվել Յուվենտուսից` նախորդ ամռանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1565 | 0 | 0
Facebook