Loading...

Articles

Մահն առնովի բան է

07:31, Wednesday, 05 June, 2019
Մահն առնովի բան է

Մահն առնովի բան է,
     Մի կյանք արժե միայն,
     Անտեսարան բեմ է,
     Անունկնդիր մի ձայն։

Արծաթ, թե գորշ գույն է,
     Ի Տեր հանգչես նույնն է,
     Կորագիծը կյանքիդ
     Քարշահետք է անքիստ։

Բեկված լույսդ է աղոտ,
     Սրբավայրի աղոթք,
     Քանի համադրես,
     Բարդն է պարզի սինթեզ։

Սևակուճն ես հղկել,
     Թե մարմարը ողորկ,
     Անտարբեր ես վրձնել
     Ծռություն ու ոլորք։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1989 | 0 | 0
Facebook