Loading...

Articles

Մի նկարի պատմություն

07:30, Wednesday, 05 June, 2019
Մի նկարի պատմություն
    
    

Եվ որովհետև նադիրից զենիթ
     Կարոտ մնացի պսպղուն ձենիդ,
     Պատրանքախաբ եմ գիշերով լինում
     Եվ դադարքս առնում աչքերիս բնում։
     Շիլ հայեցողիս ծոմը երկարեց,
     Մահտեսից առաջ կիրակին հուշ էր,
     Կուզ կենալով էլ չարքը հերկ արեց,
     Չախմախաքարի վառածը փուշ էր։
     Երբ ծվեններով իմ հիշողության
     Խճանկարդ եմ հավաքել փորձում,
     Գիլախազում եմ, մեղքդ թողության
     Յոթերորդ անգամ անփույթ եմ վրձնում։
     Լույսը չբացված հոգնել եմ արդեն,
     Սարերի հովը էլ չի հմայում,
     Կատվաչք քարերդ ավելորդ զարդ են,
     Քեզ ծեքծեքուն եմ դարձյալ հնարում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2143 | 0 | 0
Facebook