Loading...

Articles

Դանիայի թագուհին` «Մատանիների տիրակալը» շարքի նկարազարդումների հեղինակ

14:31, Tuesday, 04 June, 2019
Դանիայի թագուհին` «Մատանիների տիրակալը» շարքի նկարազարդումների հեղինակ

1970-ականների սկզբին դանիացի մի աղջիկ` Ինգահիլդ Գրաթմիր կեղծանվամբ Տոլկինին է ուղարկում «Մատանիների տիրակալը» շարքի նկարազարդումները: Տոլկինն ապշում է, որովհետեւ աղջկա նկարները շատ նման էին հենց հեղինակի նկարազարդումներին: 1997 թվականին նկարազարդումները հայտնվում են գիրքի դանիերեն թարգմանված օրինակում: Իսկ աղջիկն այդ ժամանակ այլ աշխատանք ուներ` նա Դանիայի թագուհի Մարգերի 2-րդ էր էր, ով գահ էր բարձրացել հոր մահից հետո (իսկ նկարելու ժամանակ դեռ արքայադուստրն էր): Բայց թագուհի դառնալուց հետո էլ նրա սերը թե՛ Տոլկինի գրքերի, թե՛ նկարչության հանդեպ չի նվազել:

Նա 2009 թվականին Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի մոտիվներով նկարահանված «Վայրի կարապները» ֆիլմի գլխավոր դիզայներն է, ինչպես նաեւ մի շարք ներկայացումների զգեստների հեղինակ: Սեփական զգեստների մեծ մասը եւս նրա դիզայնով են ստեղծում: Բացի դա նրա նկարները զարդարում են Դանիայի մի շարք պատկերասրահների պատերը: Թագուհին նաեւ թարգմանչությամբ է զբաղվում:

Դանիայի արքայական ընտանիքում կարծես բոլորն են տաղանդավոր: 2009 թվականին հրատարակվել է թագուհու ամուսնու բանաստեղծությունների ժողովածուն, իսկ գրքի շապիկի հեղինակը կրկին թագուհին է:

Եւրոպայի ամենամեծ հեղինակություն վայելող արքայական ընտանիքներից մեկը հենց Դանիայի արքայական ընտանիքն է, եւ դա պատահական չէ

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
522 | 0 | 0
Facebook
COMMENT.am