Loading...

Articles

« Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ…»

07:43, Wednesday, 29 May, 2019
« Ուր ե՛սն երթամ, դու՝ ո՛չ կարես այժմ գալ…»
    
    

* * *
     Հեռանալուցդ հետո են քեզ միշտ որոնում,
     Ծանո՜թ,
     Անծանո՜թ դեմքերում…
     Մինչդեռ դու այլ տեղ՝ քեզ ես որոնում…

* * *
     Ես չգիտե՜մ,
     Ես չե՜մ հիշում,
     Խե՞նթ եմ արդյոք ծնվել,
     Թե՞ հետո եմ խենթացել,
     Որ աչքե՜րդ
     Շրթունքնե՜րդ…մի կողմ թողած՝
     Ձեռքերդ եմ համբուրել…

Լա՛ցը երբեք ես չե՛մ սիրել,
     Ծա՛փն եմ ես միշտ նախընտրել,
     Կյանքիս տխուր պահերին էլ,
     Չե՛մ արտասվել,
     Ծա՛փ եմ տվել կամ
     Ծնկներիս հարվածել:

…Ու չգիտե՜մ,
     Խե՞նթ եմ եղել
     Թե՞ քո ձեռքին խենթացել,
     Բայց վստահ եմ,
     Որ իմ վերջին Ճանապարհին,
     (Դու անպայման կլինես)
     Խիստ ու իրենց տխուր պահող
     Մարդկանց կողքին՝
     Ծա՛փ կտաս, ծա՜փ
     Այլ ոչ թե լա՜ց կլինես…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3359 | 0 | 0
Facebook