Իհարկե, անխո՛ս … Բեմն իմ լավագույն ընկերն է, չնայած նրան, որ ընտրել եմ արվեստից դուրս մասնագիտություն, սակայն միևնույնն է` շարունակելու եմ։
2. Միլենա, իսկ ի՞նչ երաժշտական կրթություն ունեք։
Երաժշտական քայլերս սկսել եմ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլից, այնուհետև ավելի մասնագիտանալու համար 2016 թվականին ընդունվեցի «Ռոմանոս Մելիքյանի» անվան պետական երաժշտական քոլեջը, որտեղ ինձ դասավանդել է իմ շատ սիրելի դասախոս Մերի Համլետովնան։
2010 թվականին ընդունվելով Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի դաշնամուրային բաժինը` վերջինս ավարտեցի, որը համատեղում էի երգի հետ։ Չմոռանամ նշել, որ զբաղվել եմ նաև պարով «CM - MAX» պարային համույթում, որի գեղարվեստական ղեկավարն է Գարիկ Մնացականյանը։
3. Ինչո՞վ ես պատրաստվում զբաղվել դպրոցն ավարտելուց հետո։