Loading...

Articles

Լավագույն վայրերը Երևանում նախաճաշելու համար

Ani
Author:
Ani
12:39, Friday, 24 May, 2019
Լավագույն վայրերը Երևանում նախաճաշելու համար


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այս նյութը կարդալուց հետո դուք կծանոթանաք Երևանում գտնվող լավագույն կաֆեների և հյուրանոցների հետ հիանալի նախաճաշ ունենալու համար:

Կա այսպիսի ասացվածք, «Նախաճաշը կեր ինքդ, ճաշը կիսիր ընկերոջդ հետ իսկ ընթրիքը տուր թշնամուդ»: Ես լիովին համաձայն եմ այս ասացվածքի հետ, քանի որ լավ նախաճաշը կապահովի ձեր ամուր առողջությունը և հաճելի օրը: Ճիշտ նախաճաշից է կախված ձեր մտավոր և ֆիզիկական էներգիայի ճիշտ ծախսը, լավատեսական զգացմունքները և իհարկե լավ տրամադրությունը:

Այպիսիով, որտե՞ղ դուք կարող եք նախաճաշել, որ կլինի և՛ համեղ, և՛ առողջարար և ոչ այդքան թանկ:

Louis Charden

Louis Charden սրճարանը գտնվում է Ամիրյան փողոցում և համարվում է Երևանի ամենաառաջին սրճարաններից մեկը, որտեղ սկսեցին նախաճաշ պատրաստել՝ կլասիկ կրուասաններ, ինչպես նաև կրուասաններ տարբեր լցոնումներով, սենդվիչներ, քիչ կալորիականությամբ աղցաններ, դեսերտներ և կապուչինո: Կարճ ասած այն ամենը ինչ անհրաժեշտ է ձեզ հաջորդ մի քանի ժամվա համար:


    

Տնական դիզայնը և ջերմությունը սրճարանի ինտերիերի անբաժանելի մասն են, որտեղ տնական կոմպոտի և ջեմի գեղեցիկ ամանները ցուցադրված են վիտրաժային պատուհանների վրա: Louis Charden սրճարանը իր դռներն է բացում հաճախորդների առջև ժամը 09: 00-ից:

Tiziano boutique café

Tiziano boutique café-ն Երևանի ամենակենտրոնական սրճարաններից մեկն է, որը գտնվում է Հյուսիսային Պողոտայի մոտակայքում: Եվրոպական ոճի, փոքրիկ սեղաններով էլեգանտ սրճարան, որը ձգում է դեպի իրեն: Արդեն առավոտյան ժամը 8: 30-ից սրճարանը բաց է հաճախորդների համար: Այստեղ դուք կարող եք պատվիրել նախաճաշ տարբեր տեսակի համեղ ուտեստներով: Մենյուն հիմնականում կոնտինենտալ է՝ իտալական և ֆրանսիական: Էկլերներ, կարկանդակներ, տորթեր նաև մրգային ափսեներ և սեփական ձեռքերով պատրաստված բելգիական շոկոլադ և այս ամենը հիանալի համատեղվում է իտալական սուրճի հետ:


    
    

Baguette & Co

Baguette & Co-ն, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, նորաբաց հարմարավետ սրճարան է: Վայր, որտեղ դուք հնարավորություն ունեք վայելել համեղ նախաճաշը բարձրաճաշակ երաժշտության ներքո, կտրվելով քաղաքի աղմուկից: Օմլետ, սենդվիչներ, ամառային աղցաններ, կրուասաններ: Ինչպես նաև համտեսել համեղ յոգուրտների մեծ տեսականի՝ հատապտուղներով, բիսկվիտով և չրի տեսականիով: Այսպիսի նախաճաշը անկասկած կտա ձեզ մեծ քանակությամբ էներգիա և ուժ ամբողջ օրվա համար: Baguette & Co-ն աշխատում է առավոտյան ժամը 8: 30-ից:


    
    

Breakfast 53

Եթե դուք ցանկանում եք մի վայրում համատեղել հիանալի հյուրանոցը, հիանալի նախաճաշի հետ՝ Երևանում ապա Messier 53 հյուրանոցը և Breakfast 53 սրճարանը հիանալի համատեղում է ձեզ համար: Breakfast 53-ը գտնվում է մոդերն Messier 53 հյուրանոցի ներսում: Եվրոպական ոճով ոգեշնչված նախաճաշը անկասկած կհամապատասխանի բոլորի ճաշակին: Breakfast 53 սրճարանը բացվում է 07: 00-ից:


    

Անպայման փորձեք բոլոր տեսակի ուտեստները մինչ հյուրընկալվում եք Երևանի Messier 53 հյուրանոցում:

Source: Messier53
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5226 | 0 | 0
Facebook