Loading...

Articles

Թավիշը՝ մախմուր, մախմուրը՝ գինով

01:11, Wednesday, 22 May, 2019
Թավիշը՝ մախմուր, մախմուրը՝ գինով
     Թավիշը՝ մախմուր, մախմուրը՝ գինով,
     Թեթև հարբած եմ առաջդ գալիս,
     Միթե անձնատուր ընկել ես քնով,
     Շողակնի ցոլքն է իմաստը տաղիս։
    
     Շող ու շաղի մեջ քեզ էլ եմ հղկում,
     Երեսակում եմ պատկերդ սրտիս,
     Բաց ասելով էլ թախիծս եմ հերքում,
     Ճաքած նռներդ են մեղուշը հույզիս։
    
     Ջահել օրերիս անբիծ հրապույր,
     Քանի թևարկեմ վերջալույսիս մոտ,
     Դեղ ու ճարի պես մի թեթև համբույր
     Իմ մեջ կպեղի կիրքդ անծանոթ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2347 | 0 | 0
Facebook