Loading...

Articles

Առանց խեղկատակ արքունիքն ի՞նչ է

18:35, Monday, 20 May, 2019
Առանց խեղկատակ արքունիքն ի՞նչ է

Առանց խեղկատակ արքունիքն ի՞նչ է,
     Թագառիկ արքա փառքդ ոչինչ է,
     Սույզ ես ջրերի խաղում մակընթաց,
     Քեզ է նշմարել կզկզանն անաչ։

Ալեկոծ ծովը էլ վաղ էր աղի,
     Ձկան նման էր խուժանը թաղի,
     Էդ բացուխուփին կակազը լակել,
     Քանի հոդաբաշխ միտք էր պարտակել։

Անարգական է արգելված ուղին,
     Հո չի ծանակել քեզ Պըլը Պուղին,
     Մելիք-Շահնազար, քո ծաղրաբանը
     Ասում է, դու ես մեր մեջ անբանը։

Վերապատմելու նման եմ ասում,
     Ո՞վ է հայտնվել իր փորած փոսում,
     Մեռելին ե՞րբ են հիշելով ուսում,
     Երբ նրան պետք չի էլ ոչ մի հուշում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2708 | 0 | 0
Facebook