Loading...

Articles

Աշխարհիս վրա տրտմություն իջավ

18:52, Friday, 17 May, 2019
Աշխարհիս վրա տրտմություն իջավ

Աշխարհիս վրա տրտմություն իջավ,
     Փերեզակները մտքերս տարան,
     Սուրբը պիղծ դարձավ, պիղծը սրբացավ,
     Շահածս ի՞նչ էր՝ ցավի մի տապան։

Կռապաշտ մի քած, անբասիր ******,
     Հին մի ներքինի փառքիս տիրացան,
     Վավերագիրս՝ տաղ ու քրոնիկ,
     Սրանց սատանան մեկանց զարմացավ։

Տաղանդի վրա էլ ի՞նչ չափ դնես,
     Կաղապարում են, հետո են հատում,
     Մի անկյուն քաշված քանի՞ երգ ձոնես
     Միջակությանը, ՝ ում չես դրվատում։

Անհալավ հիմա քանիսն են կողքիդ,
     Ամուլ մտքերով քանիսն՝ ավարա,
     Իրար են տալիս փաղանգը կրքիդ,
     Ապագովանքիդ փաղեժն աներկբա։

Գյուտի նման է ամեն բան կյանքում,
     Թույնն էլ ես թորում փորձի արդյունքում,
     Ձայնակցորդիդ մեղեդին անվարժ
     Ոնց է խզարում ուղեղդ հանկարծ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3045 | 0 | 0
Facebook