Loading...

Articles

Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը

19:15, Thursday, 16 May, 2019
Ի անվամբ երկնային ներտաձիգի մասին չինական պատումը

Սկզբում խիզախ Հոու Ին սպանում է սարսափելի ցուլին: Այդ ցուլն ուներ վիշապի գլուխ և ձիու ոտքեր, իսկ ձայնը նմանվել է արտասվող երեխայի ձայնին: Ցուլն ապրել է երկրի ամենակենտրոնում և խժռել է բոլոր նրանց, ովքեր համարձակվել են իրեն մոտենալ:

Հետո Հոու Ին սպանում է շաղափի նմանվող մահացու ժանիք ունեցող հրեշին:

Սյունշույ գետի վրա Հոու Ին սպանում է հուր ու ջուր արձակող ինըգլխանի գազանին, իսկ Ցինցյու լճի մոտ նետահարում է թևերով կործանարար քամի բարձրացնող հրեշավոր թռչուն Դաֆենին:

Դունտինհու լճի փոթորկուն ջրերում Հոու Ին հասնում է վիթխարի օձին: Օձի մեջքը պատված է եղել ցցամազերով, իսկ ձայնը նմանվել է փայտե թակիչի զարկերի ձայնին: Հոու Ին օձի հետ կռվում է փոթորկուն ալիքների վրա ու հաղթում է: Ափ նետված օձի ոսկորները բլուրի են վերածվում, և այդ բլուրն առ այսոր Բոցյու (Օձի) է անվանվում:

Չուն յույ ֆենշեն լեռան վրա Հոու Ին կարմիր գլխով և սպիտակ իրանով ևս մեկ օձի է սպանում: Օձը ցուլի նման մնչում էր, և այդ մնչոցը երաշտ էր հարուցում:

Եվ, ի վերջո, Հոու Ին անտառում սպանում էմարդակեր վարազին:

Ահա այսպես երկնային նետաձիգը երկիրն ազատեց ևս յոթ պատուհասից:

Մարդիկ նրան երախտագիտություն հայտնեցին ու փառաբանեցին, իսկ նա ինքն իրենից գոհ եղավ: Բայց երբ նա վերադարձավ երկինք և ներկայացավ երկնքի տիրակալ Դի ցզյունին, վերջինս նրա նրա վրա թափեց իր ամբողջ զայրույթը:

Դի ցզյունը երկնային նետաձիգին չէր ներել իր որդիների` ինը արևների մահը, և խստորեն պատժեց նրան: Նա Հոու Իին ու նրա կնոջը` Չան Էին, զրկեց աստվածային կարգավիճակից, նրանց մահկանացու դարձրեց ու ընդմիշտ երկիր վտարեց:

(շարունակելի)

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3093 | 0 | 0
Facebook