Loading...

Articles

Այս դատարկ թասի պռունկն եմ մաշում

00:20, Thursday, 16 May, 2019
Այս դատարկ թասի պռունկն եմ մաշում

Այս դատարկ թասի պռունկն եմ մաշում,
     Ասես, խանդավառ՝ մաղձը շարմաղում,
     Արմունկներով եմ հենվում աշխարհին,
     Թասում որոնում ինձ պես անճարին։
     Դեպի վեր ձգվող շառավիղ ու ցոլք
     Մատնանշում եմ կես ճանապարհին,
     Փոխադրական միջոցս անոտք
     Չափ է հաղարդում այս գաղափարին։
     Պանդոկից մինչ խարխլիկ տունս
     Անվերջության նույն նշանն է ցուցիչ,
     Կաղկանձի սովոր ակնավեր շունս
     Ինչ գիտի՝ ինչն է ցավիս հարուցիչ։

Դատարկամեջի թասում անպռունկ
     Էլ լող չեն տալիս բազե և կռունկ․․․

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1572 | 0 | 0
Facebook
COMMENT.am