Loading...

Articles

Թեյախմության հարմար ժամանակը

14:25, Monday, 13 May, 2019
Թեյախմության հարմար ժամանակը

17-րդ դարի Չինաստանում Սյու Ցզեշու անունով մի ռոմանտիկ մարդ է ապրել, որը, շնորհիվ մի ստեղծագործության, բարի անուն է թողել:

Այդ ստեղծագործությունը թեյի պատրաստման ու թեյ խմելու առավել հարմար պահերի մասին է: Հարկ չեմ համարում ներկայացնել թեյի պատրաստման` նրա առաջարկած եղանակը, որովհետև այն հիմնականում հնացել է, բայց նրա հանձնարարականը թեյը խմելու ժամանակի մասին, կարծում եմ, չի հնացել առ այսօր:

Եվ այսպես, թեյը պետք է խմել.

երբ պարապ ես,

երբ ձանձրալի բանաստեղծություններ ես լսում,

երբ մտքերդ խառն են,

երբ երգը լսելիս չափ ես տալիս,

երբ երաժշտությունը լռում է,

երբ մեկուսի ես ապրում,

երբ գիտնական մարդու պես ես ապրում,

երբ ուշ գիշերին մեկի հետ զրուցում ես,

երբ ցերեկը գիտական հետազոտություն ես կատարում,

երբ ամուսնական ննջարանում ես,

երբ հյուրընկալել ես գիտնական մարդու կամ դաստիարակաված երգչուհիների,

երբ այցելել ես հեռավոր ճանապարհորդությունից վերադարձած ընկերոջդ,

երբ եղանակը լավ է,

երբ մթնշաղ է,

երբ նայում ես ջրանցքով սահող նավակներին,

երբ ցաքուցրիվ բամբուկների ու ծառերի մեջ ես,

երբ ծաղիկները փթթում են,

երբ օրը տապ է, ու դու լոտոսի թփուտների կողքին ես,

երբ տանդ բակում անուշաբույր բույսեր են այրում,

երբ փոքրերը հեռացել են սենյակից,

երբ մի մեկուսի տաճար ես այցելել,

Եեբ ըմբոշխնում ես գեղեցիկ պատկեր կազմող ջրահոսքը քարերի միջով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3508 | 0 | 0
Facebook