Loading...

Articles

Հիշողություն

09:29, Thursday, 09 May, 2019
Հիշողություն
    
    
    

Երբ փոքր էի, հիշում եմ մենք խաշի մեծ կաթսա չունեինք ու ամեն անգամ տատիկս ուղարկում էր հարևանից խնդրելու:

Չեմ կարող ասել ինչո՞ւ, բայց ամեն անգամ ամաչում էի, որ մենք կաթսա չունենք:

Մի անգամ էլ տատիկս 4 ռուբլի տվեց ու ասաց, որ գնամ կաթսա գնեմ և տեղն ասաց:

Ուրախությանս չափ չկար:

Երբ կաթսան գնեցի չգիտեի ինչպես հասցնեմ տուն, մեծ էր ու անհարմար բռնելու:

Դրեցի գլխիս, բռակներից բռնեցի ու միայն ոտքերիս տակ նայելով վերադարձա:

Ճանապարհին բոլորը նայում էին ինձ երևի, մատնացույց անում, ծիծաղում, ժպտում, բայց ինձ այդ վիճակը անտանելի հաճելի էր:

Մտածեցի որ կաթսայում գտնվելը հաճելի զբաղմունք է:

Երևում էր ճանապարհը իսկ աշխարհը՝ ոչ:


    

Հիմա էլ մի կաթսայում եմ, որտեղ ամեն ինչ եռում է ու ծեր արդեն ամեն ինչից հոգնած սև սատանան խառնում է ինձ կաթսայի պարունակությանը, քթի տակ ինչ-որ երգ է մրթմրթում ու ասեմ, որ իրականում կաթսայի մեջ տհաճ է,

շատ տհաճ…

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1953 | 0 | 0
Facebook
COMMENT.am