Loading...

Articles

Գրկի՛ր ինձ

09:05, Thursday, 09 May, 2019
Գրկի՛ր ինձ
    
    
    

Գրկի՛ր ինձ իմ հիշողություն, քո ձեռքերի մեջ ես ինձ զգում եմ այնքա՜ն լավ, որ կարող եմ հավերժ մնալ այսպես՝ մոռանալով աշխարհիկ և լա՜վը և վատը:

Հիշողությունը գեղեցկացնում է մարդուն՝ սկսած առաջին սիրած կնոջից մինչև խոտերի մեջ ընկած վերջին հույսը…

Հիշողություն չունեցող մարդը դառնում է բռնակալ իր իսկ հանդեպ ու վերանո՜ւմ է, ջնջվո՜ւմ է

Տղամարդու և Կնոջ ամբողջ դիալեկտիկան…


    

Համոզված եմ թե քանի՜ հոգու է դուր գալիս ամռան անձրևը, որը թակում է պատուհաններդ, հրավիրում քեզ դուրս,

թրջվելու,

մի քիչ մրսելու,

մի քիչ գիժ լինելու,

մի քիչ – վազքուղի դուրս եկած կենգուրուի նման պոչով հպվելու ու ավելի երկար ցատկելու Կյանք կոչված այդ զզվելի ու միաժամանակ հաճելի ռեբուսի վերջնամասին առաջինը հասնելուն…


    

Համոզված եմ թե քանի՜ հոգու է դուր գալիս անձրևից հետո, թրջված,

տաքանալ սիրելի մարդու գրկում,

զգալով Նրա թևերի իրեն գրկելը,

զգալով էլեկտրական հոսանքի ամբողջ մարմնով անցնելը,

հասկանալով հեքիաթի իրականություն դառնալը,

լսելով Նրա հաճույքից լաց լինող ձայնը և անվերջանալի

«Գրկի՛ր ինձ» -ը…


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3112 | 0 | 0
Facebook