Loading...

Articles

Բաց առաջնություն նվիրված եռատոնին

17:55, Wednesday, 08 May, 2019
Բաց առաջնություն նվիրված եռատոնին
     Այսօր Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում տեղի ունեցավ հրաձգության բաց առաջնություն` նվիրված Մեծ հայրենականում տարած հաղթանակին և Շուշիի ազատագրմանը:
     Բաց առաջնությանը մասնակցում էին ուսումնարանի բոլոր խմբերի տարբեր կուրսերի ուսանողները:
     Բացման խոսքով հանդես եկան ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը, ուսումնարանի զինղեկ, փոխգնդապետ Վլադիկ Ավագյանը: Նրանք շնորհավորեցին ներկաներին Մեծ հայրենականում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ, նշեցին, որ Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:
     Առաջնությունում իրենց բարձր արդյունքներով աչքի ընկան ավտոփականագործական խմբի 1-ին կուրսի ուսանող Հայկ Գրիգորյանը, խոհարարական խմբի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Հախվերդյանը, խոհարարական խմբի 2-րդ կուրսի ուսանող Գագիկ Հակոբյանը, խոհարարական խմբի 1-ին կուրսի ուսանող Գոռ Դանիելովը:
     Առաջնության ընթացքում բարձր արդյունքների ապահովումը վկայում է, որ նախնական զինվորական պատրաստվածությունը ուսումնարանում գտնվում է լավ հիմքերի վրա, մեծ ուշադրություն է դարձվում ռազմա-հայրենասիրական դաստիարակությանը:
To promote the post

Like
0
Dislike
0
| | |
1397 | 0 | 0
Facebook