Սիրում էի քեզ: Սիրում էի այն ժամանակ երբ մտածում էի, որ ատում եմ: Սիրում էի քո բացակայությունը: իսկ երբ եկա՜ր...
Գիտես դժվար էր իսկապես խոստովանել. իմ կյանքում ինչ որ դատարկ տարածություն լցվեց: Բայց հիմա իսկապես դժվար է քեզ այսքան ընտելացնելուց հհետո հենց այնպես թողնել: Գլխումս անընդհատ հնչում է այն նույն երգը, եթե դեմ չես անվանենք հիմնը մեր միասնության:
Հավատարմություն: Երդում: Գիտես հիմա այնքան եմ ատում այդ բառերը ինչքան որ այն ժամանակ հավատում էի: ինչքա՜ն անկարող էակ է մարդը: Ինչքա՜ն անկարող եմ ես:
Ուզում եմ այսօրվանից օգտվես իմ բացակայության հաճելի ակնթարթներից, դրանից ավել էլ ի՞նչ ընծայեմ քեզ: Ուզում եմ լինես ՀԱՎԱՏԱՐԻՄ, հավատարիմ ինքդ քեզ: Որ վերջում ինձ նման քեզանից չհհեռանաս: